
Սկանդալ ԵՊՀ-ում՝ ռեկտորն ազատել է ախալքալաքցի օգնականին. «Հրապարակ»

«Երեկ ԵՊՀ-ում նոր սկանդալ է գրանցվել ռեկտորի օգնական, ախալքալաքցիների «հրամանատար» Գևորգ Մելքոնյանի մասնակցությամբ»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Ըստ ԵՊՀ մեր աղբյուրի՝ Մելքոնյանն ախալքալաքցիների հետ գործարքի մեջ է մտել պետական քննությունների հաշվով, իր «պարտավորվածությունները» չի կատարել, ախալքալաքցիները վերջինիս «պատժել» են «տղայականով» և ռեկտորին սպառնացել, որ եթե չհանի գործից, փաստերը կհրապարակեն։
Երեկ Արամ Սիմոնյանը վերջինիս ազատել է աշխատանքից, և որևէ մեկը ՀՀԿ-ից, այդ թվում նաև Հովիկ Աբրահամյանը չեն կանխել դա»։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում