5.3 միլիոն դրամի հյուրասիրություն՝ Հանրապետության տոնի առթիվ
ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը 5.3 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Մալբա» ՍՊԸ-ի հետ՝ 2014թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում պաշտոնական հյուրասիրություն ծառայություն ձեռք բերելու համար։
Այս մասին նշված է ՀՀ Կառավարության՝ էլեկտրոնային կառավարման (e-gov.am) կայքի 1 անձից կատարվող գնումների բաժնում։ Նշվում է, որ պաշտոնական հյուրասիրությունը կազմակերպվել է 500 անձի համար։ Այսինքն՝ 1 անձին բաժին է ընկնում 10 հազար դրամից քիչ ավելի, ինչը հայկական ստանդարտներով շքեղ հյուրասիրություն համար չի կարելի։