«Քանի որ կառավարության ներկայացուցիչը չի կարողանում ժամանել չգիտեմ՝ ինչ պատճառով, և նկարահանվում է, չեմ ուզում ամպագորգոռ բառեր ասել, բայց ստիպված եմ խախտել ԱԺ կանոնակարգը»,- ասաց Շարմազանովը և նիստը հայտարարեց փակված ու հեռացավ:
Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը սկսել է քննել հունիսի 14-ին Լուգանսկում «Իլ-76» ինքնաթիռի կործանման հանգամանքները, ինչի հետևանքով զոհվել է 49 զինծառայող:
«Ես ակամա գալիս եմ այն եզրահանգման, որ որոշ դպրոցների ղեկավարներ ու մանկավարժներ շահագրգիռ են ավելի շատ աշակերտ-թիվ ցուցանիշի կատարմամբ, դպրոցի բյուջեում հնարավորինս մեծ ֆինանսական մուտքեր ապահովելու ձգտմամբ, քան՝ կոնկրետ երեխայի ճակատագրի նկատմամբ: Եթե մատաղ սերունդը կրթված չէ, նա լիարժեք քաղաքացի չէ, նա ոգեպինդ զինվոր ու հայրենասեր լինել չի կարող»,- ասել է Ա. Նալբանդյանը՝ հավելելով, որ անպատվություն է այն համայնքի ղեկավարի ու դպրոցի տնօրենի համար, եթե տվյալ գյուղում կամ քաղաքում երեխան դպրոց չի հաճախում՝ կոշիկ կամ հագուստ չունենալու պատճառով, իսկ նրանք ոչինչ չձեռնարկելով հանդերձ, չեն էլ ապավինում մարզի ղեկավարության աջակցությանը:
Ուկրաինայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ ամենը վկայում է, որ Ռուսաստանն ուղիղ միջամտում է Ուկրաինայի ներքին գործերին, աջակցում է ահաբեկչությանը՝ որպես երևույթ:
Աֆրիկյանների տունը ներառված է ՀՀ կառավարության 07.10.2004թ. թիվ 1616-ն որոշման հավելված 2-ի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում և տեղափոխման պատրվակով տեղի է ունենում պատմամշակութային հուշարձանի քանդում, ինչի մասին է վկայում այն փաստը, որ բացի հուշարձանի ճակատային մասից (իսկ հուշարձանը ամբողջական շենքն է և ոչ թե միայն ճակատը), մնացածն արդեն իսկ քանդվել է:
Ինչպես հայտնի է՝ այօսր Կենտրոնական բանկը մեծ խնջույք է կազմակերպել Գառնի տաճարում, որի վարձակալության համար վճարել է 1 մլն դրամ է:
Այս մասին հայտարարել է Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն:
«Օրենքով արգելվում է կենդանիներին վախեցնել, արգելվում է միմյանց դեմ լարել, արգելվում է առանց ցավազրկողի ամորձատելը, արգելվում է կենդանիների մարմինների դյուրազգաց մասերը ճզմելը, արգելվում է պոչից քաշելը, արգելվում է կենդանիների եղունգները կտրելը… Սա օրենք է, ես «Արմքոմեդիից» չեմ կարդում,- այսօր ԱԺ նիստում «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և շարունակեց,- Օրենքով կենդանիների փոխադրման ժամանակ ուղեկցողները ապահովոմ են կենդանիների բարօրությունը… Էլի կարդա՞մ, թե՞ հերիք ա»:
Ես խորապես վստահ եմ, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում և հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում:
Շատ կարևոր է, որ իմ նախագահ ընտրվելուց 4 ամիս անց այցելեցի Երևան:
Քաղաքացի Զադա Ն.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով`ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Իրավունք և Աջակցություն» հիմնադրամը իր պատրաստակամությունն է հայտնում ճանաչել Հայկ Կյուրեղյանին որպես իր շահառու, և պարտավորվում է հիմնադրամի հնարավորությունների շրջանակում իրավական, հոգեբանական, ֆինանսական և այլ աջակցություն տրամադրել Հայկ Կյուրեղյանին և նրա ընտանիքի անդամներին՝ նրանց կողմից հիմնադրամին դիմելու դեպքում:
«Մինսկի խմբի կողմից առաջ քաշված սկզբունքները բխում են միջազգային իրավունքի նորմերից, և միանգամայն հստակ է, որ ցանկացած համաձայնություն պետք է բխի այդ երեք սկզբունքներից՝ տարածքային ամբողջականություն, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում և ինքնորոշում: Հաջողված բանակցային համաձայնության հիմքում պետք է այս երեք սկզբունքները ներառված լինեն: Սա Մինսկի խմբի դիրքորոշումն է, ԱՄՆ-ի դիրքորոշումն է և կողմերը դրա մասին տեղյակ են»:
ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այցելել է «Աբովյանի Բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ: Շրջելով հիվանդանոցի միջանցներով՝ նա բոլորին հարցնում է՝ «Գո՞հ եք», «Գո՞հ եք», և ստանալով դրական պատասխաններ, նա հարցնում է՝ «Օրինակ՝ ինչի՞ց եք շա՜տ գոհ»:
Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում չեխ գիտաշխատողներ, դոկտորներ Պավել Կալենդայի, Լիբոր Նոյմանի և ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ջանքերով սկսվել են նորագույն թվային թեքաչափի տեղադրման աշխատանքները:
Այն նախ անցել է տետ-ա-տետ ձևաչափով, ապա շարունակվել է ընդլայնված կազմով:
ԱՄՆ-ը նրան ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել 2012 թվականի դեկտեմբերին, իսկ ՄԱԿ-ը՝ 2013 թվականի մայիսին
«Էապես առաջարկում ենք նվազեցնել տուգանքի չափերը, ինչը բազմիցս քննարկվել է»,- այսօր ԱԺ նիստում արագաչափերի և կարմիր գծերի հետ կապված խախտումների դեպքում պատժամիջոցների փոփոխությունները ներկայացնելով, հայտարարեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
Աշխատանքների ավարտից հետո ֆիլմերի մինի շարքը կներկայացվի աշխարհին 2014-ի աշնանը: Ֆիլմի երաժշտությունը հեղինակելու է Սերժ Թանկյանը (Grammy մրցանակակիր, System of a Down խմբի մենակատար):
«Ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, երբևիցե համագործակցություն եղե՞լ է: Ոչ մի համագործակցություն այս ռեժիմի հետ չի կարող լինել: Իսկ 12 կետերը պահանջ են իշխանությանը: Պահանջ ներկայացնելը համագործակցությո՞ւն եք համարում»,- ասել է Զուրաբյանը։
ԱԻ նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ կադրերի վարչության կազմակերպչական բաժնի ավագ հրահանգիչ Աննա Ալեքսանյանին շնորհվել է փրկարար ծառայության մայորի կոչում:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպել է ՀՃՄ վարչության ներկայացուցիչների հետ` ՀՃՄ փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանի գլխավորությամբ` քննարկելով «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը:
Յունիբանկն իրականացնում է ակցիա «Յունիստրիմ» դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների համար: «Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցում ստացող յուրաքանչյուր 1000-րդ հաճախորդը կստանա նվեր` 20 000 դրամ:
Նման որոշում է կայացրել Անկարայի՝ ծանր հանցագործությունները քննող 10-րդ դատարանը:
«Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը, ով ակտիվորեն զբաղվում է անօթևան և կարիքավոր ընտանիքների օգնության կազմակերպմամբ մեծ սպասելիքներ չուներ կառավարությունից և նշեց, որ խնդրի լուծման այլընտրանքային ուղիներ է պետք գտնել. «Կանխատեսում եմ, որ բնակարանների շինարարությունը երբեք չի վերսկսվի, այդ պատճառով առաջարկում եմ ստեղծել ֆոնդ և լիազորել համայնքներին կամ քաղաքապետարանին՝ գնել ազատ բնակարանները ու բաժանել անօթևաններին:»
Հնդիկները փորձել են դուրս գալ ռազմական գործողությունների գոտուց, սակայն նրանց շարասյունը Մոսուլի արվարձաններից մեկում ընկել է ծուղակը:
«Ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը, որ պաշտպանեն կամ չպաշտպանեն։ Աշխարհի քաղաքականության մեջ միայն ներքին պայմանավորվածություններով խնդիր չի լուծվում, որովհետեւ դիմակայություն կա։ Եթե վաղը Սերժ Սարգսյանը բարձրանա եւ հայտարարի, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի անքակտելի մասն է, նույնը ասի Պուտինը, Բուշը, Օբաման, ոչինչ չի փոփոխվելու, եւ հարցը լուծվելու է պատերազմով կամ բոլոր կողմերին բավարարելով, կամ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, ինչն ինձ ավելի է վախեցնում»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօրվա ասուլիսում ասել է Արամ Կարապետյանը։
Սիրելի հայրենակիցներ, Ձեզ է դիմում 4-ամյա Հայկ Ներսեսյանի մայրը՝ Պայծառ Ներսեսյանը: Որդիս ի ծնե ունի խնդիր՝ մանկական ուղեղի կաթված ախտորոշմամբ, ինչի պատճառով չի կարողանում քայլել և ինքնուրույն նստել: Բժիշկների ցուցումով ապաքինման ելքը Գերմանիայում է, իսկ ֆինանսական միջոցների հայթայթման գործում յուրաքանչյուրը կարող Է ներդրում ունենալ. վիրահատության համար անհրաժեշտ գումարի 60,000 Եվրոյից 25,000-ը մեծ դժվարությամբ կարողացել ենք հավաքել:
Հունիսի 17-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ` քննարկելու հունիսի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքում բռնկված հրդեհի հետ կապված մի շարք հարցեր:
«Մենք հիմիկվանից արդեն զբաղվում ենք դրանով, առավոտից ինչ հասցրել, կարդացել ենք: Եվ մեր անելիքները դեռ պետք է քննարկենք, որովհետև սա բոլորիս համար անակնկալ էր, նույնիսկ մինչև այսօր առավոտ մենք չգիտեինք այս հարցն օրակարգում լինելո՞ւ է, թե՝ ոչ և ինչ տեսքով է լինելու»: