Բաժիններ՝

Վանո Մերաբիշվիլին հրաժարվել է Լեհաստանում քաղաքական ապաստան ստանալու մասին առաջարկից

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Վանոր Մերաբիշվիլին, ով ներկայումս ազատազրկում է կրում թբիլիսյան բանտում, հրաժարվել է միջնորդությունից՝ Լեհաստանում քաղաքական ապաստան ստանալու համար:

Այս մասին հայտարարել է լեհական սեյմի պատգամավոր Մալգոժատա Գոշովսկան. «Ես Վանո Մերաբիշվիլին առաջարկեցի դիմել Լեհաստանի կառավարությանը՝ խնդրելով իրեն հատկացնել քաղաքական ապաստան, սակայն նա հրաժարվեց մեր առաջարկից»:

Խոսելով Մերաբիշվիլիի հետ իր հանդիպման տպավորությունների մասին՝ լեհ պատգամավորը հայտարարել է, որ նրա վիճակը հարաբերական նորմալ է, սակայն նա բողոքում է, որ բանտային վարչակազմը հազվադեպ է թույլատրում ընտանիքի հետ հանդիպումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս