Ըստ Սերժ Սարգսյանի` քառյակը 12 պահանջները կազմելիս լեզվաշարադրական բացթողումներ է թույլ տվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթ է ընդդիմության հայտնի 12 պահանջին: Այս մասին Սերժ Սարգսյանն ասաց «Հարցազրույցի» եթերում, փոխանցում է yerkir.am-ը : Նա հայտարարեց, թե իբր փաստաթուղթը կազմողները շտապողականություն են ցուցաբերել եւ լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետեւ, ըստ Սերժ Սարգսյանի, եթե նպատակը համագործակցությունն է, ապա պետք է բացառվեն «պահանջում ենք» եւ նման բառերը: «Այո, ընդդիմությունը ցանկանում է համագործակցել, որպեսզի միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նա նաեւ ասաց, որ հորդորել է կուսակիցներին ուսումնասիրել 12 պահանջները, եւ այն հարցերը, որոնք ներառված են ՀՀԿ-ի ծրագրերում կամ կառավարության ծրագրում արագ առաջ տանել, իսկ այն, ինչ իրատեսական չէ, ըստ Սերժ Սարգսյանի, ընդդիմախոսներին պետք է բացատրել, թե ինչու իրատեսական չէ: «Համոզված եմ, որ կարծիքների այս բախման արդյունքում մենք կունենանք շատ լավ արդյունքներ»,-հայտարարեց նախագահը:
Մանրամասները` yerkir.am կայքում: