Բայրամովը հայտարարել է, որ «ԹՐԻՓՓ-ի» շրջանակներում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մուտքն ու ելքը իրականացվելու են Ադրբեջանի կողմից

«Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն ունի որպես «Միջին միջանցքի» նոր երթուղի», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թուրքիայի իր գործընկերոջ Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքում՝ Հայաստանի սահմանի ուղղությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով, իսկ երկաթուղային նախագծինը՝ 75 տոկոսով։ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ երկու նախագծերի ավարտը նախատեսված է 2027 թվականին։ Նախիջևանում էլ սկսվել են երկաթուղու վերակառուցման աշխատանքները։

«Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Սա Զանգեզուրի միջանցքի մասն է։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը իրականացվելու է Ադրբեջանից։ Նախագծային աշխատանքները պետք է ավարտվեն այս տարի, իսկ ֆիզիկական աշխատանքները կսկսվեն 2027 թվականին։ Այս նախագծի ավարտը կարևոր նշանակություն ունի։ Պայմաններ կստեղծվեն Եվրոպայից Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով հաղորդակցություն ապահովելու համար», – նշել է Ջեյհուն Բայրամովը։

Բաքուն, որ հաճախ «Թրամփի ուղու» փոխարեն գործածում է Երևանի համար անընդունելի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, պարբերաբար հայտարարում է, թե իր կողմում ամեն ինչ գրեթե պատրաստ է շահագործմանը: Երևանում, մինչդեռ, դեռ փաստաթղթային աշխատանքներ են ընթանում և՛ ներսում, և՛ ամերիկյան կողմի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930