Կոնգրեսի հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին՝ դրանում Բաքվի ընդգրկումը մերժելով

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու օրինագծին՝ միաժամանակ մերժելով այն փոփոխությունը, որով առաջարկվում էր Ադրբեջանին ուղղակիորեն ներառել այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ կարող են սահմանվել մինչեւ 100% մաքսատուրքեր։

Խոսքը մահացած սենատոր Լինդսի Գրեհեմի անունով կոչված օրինագծի մասին է։ Փաստաթուղթը նախատեսում է խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը եւ ԱՄՆ նախագահին լրացուցիչ լիազորություններ է տալիս բարձր մաքսատուրքեր սահմանելու Ռուսաստանի նավթի կամ բնական գազի հինգ խոշորագույն գնորդների, ինչպես նաեւ պատժամիջոցներից խուսափելուն նպաստող պետությունների նկատմամբ։

Կոնգրեսի Սենատը օրինագիծն ընդունել էր օգոստոսի 7-ին։ Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատվելու դեպքում օրինագիծը կուղարկվի ԱՄՆ նախագահի ստորագրմանը։

Հանձնաժողովի կողմից մերժված փոփոխությամբ առաջարկվում էր օրինագծում ներառել պետությունների ցանկ որպես մինչեւ 100% ամերիկյան մաքսատուրքերի հնարավոր թիրախներ։

Ցանկում էին Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հունգարիան, Սլովակիան, ԱՄԷ-ն, Սինգապուրը, Ղազախստանը եւ Ղրղզստանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930