Կյանքի դասեր` Կոնֆուցիոսից
Մեծն մտածող Կունֆուցիոսի փիլիսոփայությունը դարերի ընթացքում չի կորցնում արդիականությունը: Նրա ուսմունքը նվիրված է հասարակական ճիշտ հարաբերությունների ստեղծմանը, արդարությանն ու հավասարությանը: AdMe.ru –ն ներկայացնում է Կոնֆուցիոսի փիլիսոփայության վրա հիմնված կենսական մի շարք դասեր, որոնք արդիական են միշտ.
Շարունակիր առաջ գնալ
Եթե դուք շարունակեք գնալ ճիշտ ուղով, ի վերջո կհասնեք ցանկալի կետին:
Դժվար աշխատանքը պետք է իրականացվի հետեւողականորեն: Հաջողության ձգտող անձը նա է, ով հավատարիմ է մնում գաղափարին եւ, չնայած հանգամանքներին, առաջ է շարժվում դեպի այդ նպատակյը:
Ձեր ընկերները կարեւոր են
«Երբեք ընկերություն մի արեք մարդու հետ, ով ձեզնից լավը չէ»: Այս պատգամը նշանակում է, որ ընկերները կանխագուշակում են ձեր ապագան: Դուք շարժվում եք այնտեղ, որտեղ արդեն նրանք գտնվում են: Ուստի շրջապատեք ձեզ այնպիսի ընկերներով, որոնք շարժվում են այն ուղով, որը կընտրեիք դուք:
Լավի համար հարկավոր է վճարել
Հեշտ է ատել եւ դժվար է սիրել: Մեր կյանքում շատ բաներ այս փիլիսոփայության վրա են հիմնված: Յուրաքանչյուր լավ բանի դժվար է հասնել, շատ ավելի հեշտ է վատը ստանալ: Սերը, նվիրումը, մեծահոգությունը մեծ սիրտ, մեծ խելք եւ ջանքեր են պահանջում:
Սկզբում նախապատրաստեք ձեր գործիքները
Կունֆուցիոսն ասում էր, որ «հաջողությունը կախված է նախնական պատրաստվածությունից, առանց այդպիսի նախապատրաստության դատապարտված եք անհաջողության»: Ինչով էլ զբաղվելիս լինեք կյանքում, եթե ցանկանում եք հաջողության հասնել` պետք է նախապես աշխատեք:
Ոչ մի վատ բան չկա նրանում, որ սխալվել եք
Թույլ մի տվեք, որ սխալները փչացնեն ձեր օրը, ուշադրություն մի դարձրեք անկարեւոր բաներին: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ կարող եք սխալվել:
Ուշադրություն դարձրեք հետեւանքներին
Սողոմոնն ասել է. «Համբերատարը լավ է քաջից, իրեն տիրապետող անձն ավելի լավ է քաղաք նվաճողից»: Մշտապես հիշեք, որ երբեք չպետք է կորցնեք ինքնատիրապետումը եւ մտածեք հետեւանքերի մասին:
Շտկումներ կատարեք
Եթե ակնհայտ է, որ նպատակներին հնարավոր չէ հասնել, մի փոխեք նպատակը, փոխեք գործողությունները: Եթե ձեր նպատակներն այս տարի անիրագործելի են թվում, ապա լավագույն ժամանակն է, որ մտածեք դրանց հասնելու պլանների մասին: Անհաջողությունը որպես տարբերակ մի ընդունեք, նպատակադրվեք հաջողության եւ գործեք:
Դուք կարող եք սովորել յուրաքանչյուրից
«Եթե ես գնում եմ երկու հոգու հետ, ապա յուրաքանչյուրը կարող է լինել իմ ուսուցիչը: Ես կարող եմ վերցնել մեկի լավ գծերը եւ շտկել իմ մեջ այն թերությունները, որոնք տեսնում եմ մյուսի մոտ»: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր կյանք պատմություն է` իր քաղած դասերով:
Ամեն ինչ կամ ոչինչ
«Ինչ էլ անելու լինեք կայնքում, արեք դա ողջ սրտով»: Կյանքում հաջողության հասնելու համար ձեզնից կպահանջվի նվիրում եւ առավելագույն ջանքեր, այդ ժամանակ կապրեք առանց ափսոսանքի: