Շտեֆան Ֆյուլեն ժամանում է Կիև
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն աշխատանքային այցով հունիսի 18-19-ին այցելում է Կիև:
Այս մասին հայտարարել է Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն. «Այցը տեղի կունենա այսօր-վաղը: Դա աշխատանքային այց է նրա համատեքստում, թե ինչ ենք մենք այժմ անում Ուկրաինայի համար»:
Կիևում ԵՄ-ի ներկայացուցչությունն իր հերթին հայտնել է, որ այցի ընթացքում Շտեֆան Ֆյուլեն հանդիպումներ է ունենալու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: