Փոխվել է միայն օրենքի անունը. «Դ!ԵՄ ԵՄ»-ը չի բացառում ակտիվ պայքարի վերսկսումը. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ). tert.am
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ անելու և պարտադիր կուտակայինը նպատակային սոցիալական վճար դարձնելու հանգամանքը կարող է ստիպել դրա դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» թիմին վերսկսել ակտիվ պայքարը: Այս մասին գրում է tert.am-ը:
«Այո՛, ցույցերը հնարավոր է սկսենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամ Գևորգ Գորգիսյանը՝ չբացառելով, որ կրկին ակտիվ պայքարի կանցնեն:
Վերջինիս խոսքով՝ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ներկայացվել է «շատ մեծ, շատ ծավալուն ու ինչպես միշտ խուճուճ նախագիծ», որը պետք է դեռ քննարկել, դեռ հասկանալ ու անպայման բարձրաձայնել բոլոր ծուղակներն ու թերությունները:
«Մենք հիմիկվանից արդեն զբաղվում ենք դրանով, առավոտից ինչ հասցրել, կարդացել ենք: Եվ մեր անելիքները դեռ պետք է քննարկենք, որովհետև սա բոլորիս համար անակնկալ էր, նույնիսկ մինչև այսօր առավոտ մենք չգիտեինք այս հարցն օրակարգում լինելո՞ւ է, թե՝ ոչ և ինչ տեսքով է լինելու»,- ասաց նա:
Մանրամասներն՝ այստեղ