ՌԴ-ն ոչ մի կերպ չի ցանկանում արհեստականորեն դանդաղեցնել Փաշինյանի հռչակած դիվերսիֆիկացման գործընթացները․ Լավրով

Եվրոպական միության իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կխաբեն Երևանին Հայաստանի եվրաինտեգրման հարցում․ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Եկատերինբուրգում անցկացվող Միջազգային երիտասարդական փառատոնում ելույթի ժամանակ․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե խոսենք Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Եվրամիությանը միանալու ձգտումների մասին, ապա կարծում եմ, որ ԵՄ իշխանությունները կարող են և ամենայն հավանականությամբ կխաբեն։ Ես չեմ տեսնում, թե ինչպես կարող է Հայաստանը հայտնվել Եվրոպական միությունում, որտեղ, օրինակ, Թուրքիան և Սերբիան տասնամյակներ շարունակ հերթ են կանգնել», – նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը ոչ մի կերպ չի ցանկանում արհեստականորեն ազդել գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելու Հայաստանի ունակության վրա, բայց նաև մտադիր չէ վճարել ԵՄ անդամակցության նախապատրաստման համար։ Ուստի՝ Երևանը «դեռ պետք է որոշում կայացնի»։

«Մենք որևէ կերպ չենք ցանկանում արհեստականորեն դանդաղեցնել Փաշինյանի հռչակած դիվերսիֆիկացման գործընթացները», – ընդգծել է դիվանագետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930