Կենտրոնական բանկի ֆուրշետը՝ Գառնի տաճարում. Ինչ է կատարվում Գառնիում (լուսանկարներ)
Ինչպես հայտնի է՝ այօսր Կենտրոնական բանկը մեծ խնջույք է կազմակերպել Գառնի տաճարում, որի վարձակալության համար վճարել է 1 մլն դրամ է:
Միաժամանակ այսօր NEWS.am-ի հետ զրույցում Գարեգին Բ-ի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» տաճարում փարթիների կազմակերպմանը, ասել էր, թե անթույլատրելի եւ դատապարտելի է սրբավայրերի շրջակայքում նման միջոցառումների անցկացումը, որոնք կարող են սրբապղծության առիթ դառնալ:
«Ցավալի է այն ամենը, որ կատարվել է խոնարհված «Զվարթնոց» տաճարի տարածքում: Այն մեզ համար կա եւ մնում է իբրեւ իր հոգեւոր առաքելությունը կատարող նվիրական սրբավայր: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը երբեք դեմ չէ հոգեւոր-մշակութային միջոցառումների կազմակերպմանը պատմական վանքերի եւ եկեղեցիների հովանու ներքո: Սակայն Մայր Աթոռի համար անընկալելի է նմանատիպ միջոցառումների արտոնումը»,- ասել էր նա:
Քիչ առաջ համացանցում հայտնվեցին Գառնի տաճարում Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված միջոցառման լուսանկարները, որը ներկայացնում ենք ստորև: