Բաժիններ՝

Զինյալներն Իրաքում առևանգել են 40 հնդիկ շինարարի

The Tiimes of India թերթի փոխանցմամբ՝ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներն Իրաքում առևանգել են 40 հնդիկ շինարարների: Հնդիկները փորձել են դուրս գալ ռազմական գործողությունների գոտուց, սակայն նրանց շարասյունը Մոսուլի արվարձաններից մեկում ընկել է ծուղակը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պահանջել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պատանդներին ազատ արձակելու համար: Շտապ Իրաք է մեկնել Բաղդադում Հնդկաստանի նախկին դեսպան Սուրեշ Ռեդին, ով համակարգելու է փրկարարական գործողությունը:

Եվս 46 հնդիկ աշխատում է Տիկրիտ քաղաքի հոսպիտալում, որը ներկայումս գտնվում է զինյալների վերահսկողության տակ: Թերթի տվյալներով՝ նրանցից 14-ը խնդրել են տարհանման մասին, սակայն մնացածը հայտարարել են, որ կմնան հոսպիտալում ու կշարունակեն օգնել վիրավորներին:

Հնդիկներից բացի, զինյալների ձեռքում են հայտնվել Թուրքիայի, Թուրքմենստանի, Պակիստանի, Բանգլադեշի ու Նեպալի 60 աշխատակից, ինչպես նաև 49 թուրք դիվանագետ ու նրանց ընտանիքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս