Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսիի նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի ու Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Գեորգի Մարգվելաշվիլու հանդիպումը: Այն նախ անցել է տետ-ա-տետ ձևաչափով, ապա շարունակվել է ընդլայնված կազմով:

Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների լայն շրջանակ և ապագա համագործակցության հեռանկարները:

Նախագահները քննարկել են տնտեսական ու ենթակառուցվածքային նախագծերը, կրթության առնչվող հարցեր, ուշադրություն են հատկացրել զբոսաշրջային ու մշակութային ոլորտներում համագործակցության հեռանկարներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30