Սարգսյանի այցը տեղի ունեցավ Վրաստանի ու Հայաստանի կողմից կարևոր նոր քայլեր գործելու շեմին. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսում հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Մարգվելաշվիլին ընդգծել է ԵՄ-ի հետ Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագիր ստորագրելու ու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու շեմին Սարգսյանի կատարած թբիլիսյան այցի կարևորությունը.

«Շատ կարևոր է, որ իմ նախագահ ընտրվելուց 4 ամիս անց այցելեցի Երևան: Շատ ջերմ հանդիպում էր: Կարևոր է, որ մեր մերձակա հարևան ու ընկեր, Հայաստանի նախագահը մեկ տարում պատասխան այցով եկավ մեզ մոտ: Դրանով ընդգծվում են մեր սերտ համագործակցությունն ու ապագա համագործակցության հեռանկարները:

Այսօր Վրաստանի նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիպումը շատ կարևոր մեր երկրների կողմից նոր կարևոր քայլեր անելու շեմին. հունիսի 27-ին Վրաստանը ստորագրում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ մեր հարևանները միանում են Մաքսային միությանը:

Վրաստանի ու Հայաստանի հետ սերտ համագործակցությունը միայն դրական արդյունքներ կտա երկու կողմին էլ: Ես ընդգծում եմ Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները, ուր նկատվում է դրական դինամիկա, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը՝ պարոն Սարգսյանին, որ հիմնական բոլոր ուղղությունների շուրջ ունենք միանման հայացքներ, այդ թվում նաև մշակութային, գիտական ու կրթական ոլորտներում: Մենք միանման ենք նայում ապագային»:

Հայաստանի նախագահն իր հերթին իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու կառուցողական երկխոսության համար:

10355500_297526773748936_115489563669061628_o  10473196_297526663748947_6949921720908405482_n 10499459_297526653748948_7068447386107163685_o10478211_297526733748940_8994072379665778473_n 10456204_297526697082277_8896610167393775228_n

Տեսանյութեր

Լրահոս