Բաժիններ՝

Արամ Մանուկյան. Օրենքով արգելվում է կենդանիներին միմյանց դեմ լարել, առանց ցավազրկողի ամորձատելը, մարմինների դյուրազգաց մասերը ճզմելը…, էլի կարդա՞մ, թե՞ հերիք ա

«Օրենքով արգելվում է կենդանիներին վախեցնել, արգելվում է միմյանց դեմ լարել, արգելվում է առանց ցավազրկողի ամորձատելը, արգելվում է կենդանիների մարմինների դյուրազգաց մասերը ճզմելը, արգելվում է պոչից քաշելը, արգելվում է կենդանիների եղունգները կտրելը… Սա օրենք է, ես «Արմքոմեդիից» չեմ կարդում,- այսօր ԱԺ նիստում «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և շարունակեց,- Օրենքով կենդանիների փոխադրման ժամանակ ուղեկցողները ապահովոմ են կենդանիների բարօրությունը… Էլի կարդա՞մ, թե՞ հերիք ա»:

Ըստ նրա՝ հասկանալի է, որ կենդանիների պաշտպանության մարմիններ կան և այլն, բայց սա օրենք է, որը չկատարելը պատժվում է տույժ ու տուգանքով: Ա. Մանուկյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվե՞լ է կատարողականը:

«Այստեղ ոչ մի զարմանալու բան չկա: Կենդանիների նկատմամբ պետք է մարդասիրական մոտեցումներ ցույց տալ: Սա ԵՄ չափանիշներն են, և ԵՄ շուկա մտնելու համար պետք է կատարենք»,- պատասխանեց նախարարը:

Ս.Կարապետյանը համաձայնեց, որ օրենքի «որոշ կետեր դժվարությամբ կմտնեն» կենցաղ, բայց պետք է օրենքով սահմանել պահանջները:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս