Բաժիններ՝

Արամ Հարությունյանը՝ բնակիչներին. «Գո՞հ եք, գո՞հ եք» (տեսանյութ)

ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այցելել է «Աբովյանի Բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ: Շրջելով հիվանդանոցի միջանցներով՝ նա բոլորին հարցնում է՝ «Գո՞հ եք», «Գո՞հ եք», և ստանալով դրական պատասխաններ, նա հարցնում է՝ «Օրինակ՝ ինչի՞ց եք շա՜տ գոհ»:

Այնուհետև Կոտայքի մարզպետը ծանոթացել է առողջապահական հաստատության աշխատանքային պայմաններին, հանդիպում ունեցել բուժաշխատողների հետ, քննարկել վերջիններիս կողմից իրականացվող մասնագիտական գործունեության հիմնական մանրամասները և բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը միտված նախաձեռնությունները՝ անդրադառնալով ընտանեկան բժշկության համակարգի ներդրման արդյունավետությանը և դեղորայքային ապահովվածության գործընթացներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս