Արամ Կարապետյանը համաձայն է Սերժ Սարգսյանի հետ (տեսանյութ). «Ա1+»

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը միայն մեկ հարցում է համաձայն Սերժ Սարգսյանի հետ՝ ՄՄ-ին անդամակցելիս իրենից Ղարաբաղը պաշտպանել պետք չէ, դա ոչ միայն վիրավորական է, այլ նաեւ` անհեթեթ։ «Ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը, որ պաշտպանեն կամ չպաշտպանեն։ Աշխարհի քաղաքականության մեջ միայն ներքին պայմանավորվածություններով խնդիր չի լուծվում, որովհետեւ դիմակայություն կա։ Եթե վաղը Սերժ Սարգսյանը բարձրանա եւ հայտարարի, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի անքակտելի մասն է, նույնը ասի Պուտինը, Բուշը, Օբաման, ոչինչ չի փոփոխվելու, եւ հարցը լուծվելու է պատերազմով կամ բոլոր կողմերին բավարարելով, կամ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, ինչն ինձ ավելի է վախեցնում»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօրվա ասուլիսում ասել է  Արամ Կարապետյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս