Բաժիններ՝

Ուկրաինան ՌԴ-ից պարզաբանում է պահանջում, թե ինչպես են «Իգլա» համակարգերը ռուսական ռազմաբազայից հայտնվել Դոնբասում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան այսօր ԵԱՀԿ-ի՝ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ֆորումի հերթական նիստում դիմել է Ռուսաստանին՝ պահանջելով պարզաբանում տալ, թե ինչպես է «Իգլա» շարժական զենիթա-հրթիռային համալիրը (ԶՀՀ) ռուսական ռազմաբազայից հայտնվել Ուկրաինայի արևելքում գործող ռուսամետ անջատողականների ձեռքում:

Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտը հայտնել է, որ Ուկրաինայի կոմպետենտ մարմինները ստացել են ֆոտոապացույցներ, որ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում անջատողականների կիրառած շարժական ԶՀՀ-ն ունի ռուսական ծագում:

Հունիսի 6-ին «Մարինովկա» անցակետի (Դոնեցկի մարզ) վրա զինյալների գրոհը հետ մղելիս դեպքի վայրում հայտնաբերվել է «Իգլա» շարժական ԶՀՀ-ի արկղ, որի վրայի գրությունը (9М39) վկայել է, որ այն 2001 թվականից պահվել է Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության թիվ 33859 զորամասում (Եյսկ, Կրասնոդարի երկրամաս): 

Պահեստում դրանց գտնվելու ստուգման վերջին գրառումը (№33859) թվագրված է 2014 թվականի ապրիլի 12-ին: Փաստորեն, դեռ ապրիլի 12-ին հրթիռային այդ համալիրները պահվել են Եյսկի ռազմաբազայում, իսկ հունիսի 6-ին դրանք արդեն կիրառվել են ռուս-ուկրաինական սահմանի «Մարինովկա» անցակետը գրոհելիս:

Ուկրաինայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ ամենը վկայում է, որ Ռուսաստանն ուղիղ միջամտում է Ուկրաինայի ներքին գործերին, աջակցում է ահաբեկչությանը՝ որպես երևույթ, խախտում է իր միջազգային պարտավորությունը՝ կապված շարժական ԶՀՀ-ների պահպանման հետ:

620_400_1403098024-1595 620_400_1403098024-4715 620_400_1403098024-5961 620_400_1403098024-6085 620_400_1403098024-6844

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս