Ջոն Հեֆերն. ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի կողմից առաջարկված 3 սկզբունքի հիման վրա. Tert.am
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը այսօր Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ «Հանրային» հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին, որտեղ վերջինս նշել էր, թե ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների դանդաղումը պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանը նույնկերպ են մեկնաբանում համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, իսկ Ադրբեջանը՝ այլ, նշել է. «Մինսկի խմբի կողմից առաջ քաշված սկզբունքները բխում են միջազգային իրավունքի նորմերից, և միանգամայն հստակ է, որ ցանկացած համաձայնություն պետք է բխի այդ երեք սկզբունքներից՝ տարածքային ամբողջականություն, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում և ինքնորոշում: Հաջողված բանակցային համաձայնության հիմքում պետք է այս երեք սկզբունքները ներառված լինեն: Սա Մինսկի խմբի դիրքորոշումն է, ԱՄՆ-ի դիրքորոշումն է և կողմերը դրա մասին տեղյակ են»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: