Ուկրաինայի խորհրդարանը երեկ երկրի կառավարությանը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում հաստատել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի միակողմանի սահմանազատում անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Յարեմի թեկնածության օգտին խորհրդարանում քվեարկել է 329 պատգամավոր:
Հունիսի 19-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն և Շվեցարիա է արտահանվել 49.0 տոննա ծիրան:
Արագաչափերի, կարմիր գծերի եւ տեսախցիկների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամներից երկուսին այսօր՝ հունիսի 19-ին, տեղի ունեցած ավտոերթի ժամանակ Արշակունյաց պողոտայից բերման ենթարկեցին։
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 19-ին այցելել է Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն։
Հունիսի 19-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող Ագրիճա գետ քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի Յուրի Բախշյանի անվան մանկական այգու վերանորոգման ծրագրային աշխատանքներին զուգահեռ, ականավոր քաղաքական գործիչ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի նախաձեռնությամբ այգու միջավայրի գեղարվեստական ձևավորումը՝ այգու տարածքում պատերի նկարազարդումը, երեխաներն են կատարում։ «Տասնամյա այս այգու հիմնանորոգումը կատարվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 2014 թվականի ծրագրերով, ներառված է քաղաքապետարանի բյուջեում։
Այսօր Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը մանրամասն ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է Շիրակի մարզի Ալվարի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ անել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում և պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի գույքի արգելադրում կատարելու դեպքում այն տարածվի այնքան մասի վրա, որքան կազմում է պարտավորությունը: Հարցն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նրա թեկնածությունն առաջադրել էր երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Կարապետյանների ընտանիքի անունից շրջանավարտներին շնորհավորելով ավագ դպրոցն ավարտելու կապակցությամբ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները մաղթեցին, որ նրանք կարողանան իրենց ուրույն տեղը գտնել այս կյանքում, և որ իրենց իսկ անցած տարիները դաս լինեն հետագա ողջ կյանքի համար: Այնուհետև շրջանավարտների ու նրանց ուղեկցողների համար «Սինեմա Սթար» կինոթատրոնում կազմակերպվեց կինոդիտում, ապա և հյուրասիրություն: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրեն Քլաուս Գերհաուզերին:
«Դեռեւս անցյալ տարի եմ ասել, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում մաքսակետում ուզբեկներ, ռուսներ եւ այլ ազգի ներկայացուցիչներ կարող են հայտնվել, եթե չասենք, որ հնարավոր է սահմանապահներ դնեն, իսկ հետեւանքներն արդեն կարելի է պատկերացնել՝ նրանք այնքան են զզվեցնելու, որ կամ պետք է խփենք, կամ էլ թողնենք-հեռանանք, այսինքն կյանքը կդարձնեն անհնարին ու կհասնեն Ղարաբաղի հայաթափմանը»:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Զրուցակիցները քննարկեցին նախատեսվող վարչատարածքային բարեփոխումներին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ՄԶԳ) մարզերում իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող հարցեր:
Պատրուշևը հիշեցրել է, որ 2003 թվականին ԱՄՆ-ը չկարողացավ ապացուցել, որ Իրաքն ունի զանգվածային ոչնչացման զենք:
Սերժ Սարգսյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը և Վրաստանը վերջին ժամանակահատվածում ձեռքբերումներ են ունեցել առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում՝ ամուր հիմք ստեղծելով այն ավելի բարձր մակարդակի տեղափոխելու համար:
Էրդողանը նկատել է, որ թուրք ժողովուրդն իր վերջնական որոշումը կտա օգոստոսի 10-ին:
Նախագահի պատասխաններից այնքա՜ն հարցեր էին ծագում, որ ցանկացած լրագրողի համար դժվար կլիներ չընդհատել ու հընթացս հարցեր չտալ: Ցանկացածի համար, բայց ոչ «Հարցազրույցի» հեղինակի:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով առաջին դատական նիստը: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, դատական նիստը հետաձգվել է, քանի որ Արտակ Բուդաղյանին վիրահատել են և նա ստացիոնար բուժման մեջ է:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնիսկ չէր թաքցրել իր ուրախությունը և հայտարարել էր, որ «վերջապես շատ առողջ առաջարկներ են արել»: Սակայն այս ոգևորության վրա սառը ջուր լցրեցին Հանրային հեռուստաընկերությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մամուլում հրապարակված հայտարարությունը, թե իշխանությունը 12 պահանջներից և ոչ մեկն էլ չի պատրաստվում ընդունել: «Փաստաթուղթը կազմողները շտապողականություն են ցուցաբերել և լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետև եթե նպատակը համագործակցությունն է, ապա պետք է բացառվեն «պահանջում ենք» և նման բառերը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Հարցին՝ ընդդիմություն դառնալուց հետո ՕԵԿ-ից քանի անդամ դուրս եկավ, Շահգելդյանը պատասխանեց, որ 17 հոգի դուրս է եկել, որից 8-ին իրենք են հեռացրել:
Զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր:
Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրությունն անխուսափելիորեն կթուլանա: Ավելին, կգտնվեն և այնպիսիները, ովքեր հաճույքով կփորձեն Հայաստանին լարել Ռուսաստանի դեմ, ինչպես դա եղավ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում:
Դեշչիցայի վիրավորական հայտարարությունից հետո էլ Կադիրովը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները յուրաքանչյուր առավոտը պետք է սկսեն Ռուսաստանի նախագահից ներողություն խնդրելով:
Google որոնողական համակարգի Google maps քարտեզում Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից տարածքները հայերենով պատկերվել են որպես «Լեռնային Ղարաբաղ Արցախի հանրապետություն»:
Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Սամվել Ֆարմանյանը տեղեկացրեց, որ հունիսի 13-ին արտասահմանցի հյուրերի հետ մեկնել են Գառնի, որտեղ մասնավոր պահնորդական ծառայողները թույլ չեն տվել մուտք գործել տաճարի տարածք:
«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՕԵԿ պատգամավորների կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագիծը ներկայացնելով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:
Հունիսի 18-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի բակում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի: