Ի՞նչ է նշանակում, որ մուտքն ու ելքը իրականացվելու է Ադրբեջանով. Ղահրամանյանը` Փաշինյանին

Ցավում եմ, որ 30% գյուղական բնակչություն ունեցող երկրի ղեկավարը չի տիրապետում, թե իր երկրում գյուղատնտեսության նման կարևոր ու ռազմավարական նշանակության ոլորտը քանի տոկոս անկում է գրանցել։ Ի գիտություն՝ տեղեկացնեմ, որ այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսության ոլորտի անկումը 15% է կազմել։ Կիսամյակային տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում այդ անկումը կազմել է 12%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Նա մեջբերեց նաև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Բայրամովի հայտարարությունը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ թեև մոտ 42 կիլոմետրանոց այդ հատվածը գտնվում է Հայաստանի տարածքում, դրա մուտքն ու ելքը սահմանակցում են Ադրբեջանին։ Ըստ այդմ, ադրբեջանական կողմի պնդմամբ, հենց իրենք են իրականացնելու այդ կետերում մուտքի և ելքի հսկողությունը։

Ղահրամանյանը Փաշինյանից պարզաբանում խնդրեց, թե ինչ է նշանակում այդ հայտարարությունը։

Վարչապետն ասաց, որ ուրիշ տարբերակ չկա, որ ԹՐԻՓՓ-ի 2 մուտքն ու ելքը չլինի Ադրբեջանից. «ԹՐԻՓՓ-ը Ադրբեջանի սահմանից՝ Ադրբեջանի սահման է, և տասնյակ անգամներ սրա մասին հայտարարել ենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930