Այն տորագրվել է 2014 թվականի փետրվարի 28-ին, Բրյուսելում:
Հաշվի առնելով, որ ՀՀ մաքսային ծառայությունում հաջողությամբ ավարտվել են Կոլումբոս ծրագրի 1-ին և 2-րդ փուլերը` հանդիպումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել հոկտեմբերին գործարկել ծրագրի 3-րդ փուլը: ՀՄԿ գլխավոր քարտուղարը ցանկություն է հայտնել ներկա գտնվել Կոլումբոս ծրագրի 3-րդ փուլի մեկնարկին. քննարկվել են նրա՝ ՀՀ կատարելիք այցի մանրամասները: Նախատեսվում է 2014 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում կազմակերպել աշխատաժողով` նվիրված Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման միջազգային լավագույն փորձին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն ազատազրկում է սահմանում ծայրահեղական գործունեությունը ֆինանսավորելու, ինչպես նաև համացանցում ծայրահեղականության կոչեր անելու համար:
Բարձր գնահատելով պետության որդեգրած նոր մոտեցումը` ուղղված երեխաներին ընտանիքներում տեղավորելուն` ՀՀ-ում Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանն ընդգծեց. «Երեխաներին խնամքի հաստատություններից դուրս բերելը կարող է հանգեցնել խնդրի` եկեղեցիներն ու սփյուռքը կարող են դուրս մնալ երեխաների դաստիարակության գործընթացից: Երեխաներին պետք է դաստիարակել ընտանեկան կամ ընտանեկանին մոտ միջավայրում առանց հատուկ հաստատություններից ու կազմակերպություներից կտրելու»:
Փաստաթուղթը ստորագրվել է 2013 թվականի հունիսի 25-ին, Երևանում:
Գիգի Ուգուլավան 2006-2013 թվականներին զբաղեցրել է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը:
Իշխող «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթանակ են տարել 14 ընտրատեղամասերից 8-ում:
Գործող Քրեական դատավարության օրենսգրքում հատակ ձևակերպած է հետևյալ միտքը, որ կալանքը կամ խափանման միջոցը՝ որպես պաշտպանության միջոց, կիրառվում է այն դեպքում, որպեսզի բացառվի կասկածյալի կամ մեղադրյալի կողմից այլ անձին վնաս հասցնելու հնարավորությունը:
Կանգնած լինելով Արցախյան ազատագրական շարժման ակունքներում` Դուք մեծ ներդրում եք ունեցել մեր մեծ հաղթանակի կերտման գործում: Ձեր անմնացորդ նվիրումի շնորհիվ նպաստել եք ազատ ու անկախ Արցախի կայացմանը, նվիրվել երկու հայկական պետությունների բանակաշինության գործին:
Թուրքիան արդեն երրորդ անգամ է հետաձգում այդ մրցույթի վերջնաժամկետները:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանի կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ադրբեջանի կառավարության տևական ջանքերից հետո ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակը փաստացիորեն դադարեցրել է իր գործունեությունը:
Ցմահ ազատազրկվածների հարազատները, փոխանցելով հացադուլ հայտարարած անձանց դժգոհությունները, նշում են, որ 2011 թվականի քրեական օրենսգրքի փոփոխությունից հետո իրենք անհավասար պայմանների մեջ են գտնվում այն անձանց հետ, որոնք կարող էին օրենքի փոփոխությունից հետո վաղաժամկետ ազատվել:
Միջադեպը գրանցվել է շփման գծի մոտ ընկած Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում:
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային և հայաստանյան գրասենյակների տնօրեններ Ռուդոլֆ Շոխին և Զառա Ալավերդյանին:
«Իմ պահանջը՝ որպես տուժող, բոլորը պետք է հարցաքննվեն, և ես բոլորի հետ առերեսման նստեմ։ Դեսպանին էլ թող հրավիրեն, գա, տենց դեսպաններ են գնացել ու եկել։ Ուզում եմ հարցաքննվեն, որովհետև գումար են տվել Աշոտ Սուքիասյանին, իսկ դա եղել է վարչապետի օգնությամբ, վարչապետն է ասել, որ տվել են։ Եթե վարչապետը չասեր, չերաշխավորեր, էդ գումարները չէին ստանա, մենք էլ էս օրը չէինք ընկնի»,- ասաց Հայրապետյանը։
«Բայց մենք չենք վախենում Եվրասիական միություն Ադրբեջանի մտնելուց: Չմտնելուց էլ չենք վախենում: Եթե մենք կտրականապես ժխտենք, սկսենք գորգոռալ, որ Ադրբեջանը չպետք է մտնի Եվրասիական միություն, միևնույն է, այդ հարցը լուծողը մենք չենք: Պարզապես Արտաշես Գեղամյանն ասել է` մենք ցանկանում ենք, կարող է մտնել, բայց դա իր որոշելու հարցն է, իսկ այդ խնդրի լուծումը, գիտեք, պետք է տան Եվրասիական միության անդամները: Եվ մենք դրանից չենք խորշում»,- ավելացրեց Վահրամ Բաղդասարյանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի առևտրի ու արդյունաբերության փոխնախարար Գեորգի Կալամանովը:
Հունիսի 28-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղում հակառակորդի արձակած գնդակից վիրավորվել է 12-ամյա Արմեն Բրուտյանը: Գնդակները դիպել էին Արմեն Բրուտյանի ձեռքին ու ոտքին:
Միջոցառումը կազմակերպվել էր «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» (NCLR) հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Վճռաբեկ դատարանի հետ համագործակցությամբ: «Նախաձեռնության նպատակն է բարձրացնել գործող օրենսդրության և դատական վարույթի վերաբերյալ իրազեկվածությունը Հայաստանի մարզերի դպրոցների բարձր դասարանցիների շրջանում», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Ռադկա Ռուբիլինան:
Այս մասին հայտնել են ռուսական ԶԼՄ-ները:
«Հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մասով դատարանը որոշել է մերժել հայցը, իսկ շենքը տեղափոխելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշման մասով` վերադարձնել` հայցադիմումում փաստաթղթային թերությունների պատճառով»:
Թուրքիայում հասունանում է դիվանագիտական սկանդալ՝ կապված նրա հետ, որ թուրքական ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել ադրբեջանցի դիվանագետին:
Անդրադառնալով մեղադրողի կողմից միջնորդված 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման միջնորդությանը՝ Արա Զաքարյանն ասաց, որ օբյեկտիվ անձը չէր կարող նման խիստ պատիժ միջնորդել: Ա. Զաքարյանն ասաց, որ եթե, այնուամենայնիվ, դատարանը գտնի, որ Վ. Ավետիսյանին պետք է մեղավոր ճանաչել, ապա նրա նկատմամբ նշանակի մեղմ պատիժ, որը չգերազանցի 5 տարին և համաներմամբ ազատի պատժի կրումից:
Փեշմերգան (թարգմանաբար՝ մահապարտ), ռազմական գործողություններ է սկսել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (ISIL) խմբավորման զինյալների դեմ:
Հարևանները հարցի շուրջ տարբեր դիրքորոշումներ ունեն: Նրանց մի մասը գիտակցում է, որ աղբը շքամուտքում լցվել է Գասպարիից վրեժխնդիր լինելու համար: Մյուս մասը պատճառներով չի հետաքրքրվում, այլ ցանկանում է մաքուր շքամուտք ունենալ, և որ իրենց երեխաները ստիպված չլինեն թռնել աղբի կույտի վրայով:
Ոստիկանության աշխատակիցները փորձում են տուժած վարդենիսցիներին համոզել բացել ճանապարհը` ասելով, թե վարչապետը կմոտենա իրենց, սակայն մարդիկ մերժում են և կրկնում, որ իրենք տեղից չեն շարժվի և պատրաստ են անգամ այնտեղ գիշերել մինչև վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ իրենց չտեսնի: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ հավաքված քաղաքացիների հետ հանդիպման են գնացել Գեղարքունիքի մարզպետարանի կողմից կազմված երկու հանձանաժողովների ներկայացուցիչները` նախագահների գլխավորությամբ:
Գլազևը կարծում է, որ Ուկրաինային սպասվում է դեֆոլթ, քանի որ արևմտյան օգնության ծավալը կազմում է 35 միլիարդ դոլար, մինչդեռ իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ է մոտ 100 միլիարդ դոլար:
Մեղադրողը միջնորդեց Վ. Ավետիսյանին մեղավոր ճանաչել երկու հոդվածներով և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես նար հօգուտ պետության նրանից գանձել 2000 դոլար:
2014թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.8% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 3.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: