Օրհան Զեյնալովը մոսկովյան դատարանում չի ընդունել իր մեղավորությունը

Haqqin.az պորտալիս փոխանցմամբ՝ Բիրյուլևոյի բնակիչ Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը դատարանում հրաժարվել է ընդունել իր մեղավորությունը: Այս մասին հայտնել են ռուսական ԶԼՄ-ները:

Երբ դատախազը կարդացել է նրա մեղադրականը, Զեյնալովը հայտարարել է, որ անմեղ է: Այսօր Մոսկվայում սկսվել է Եգոր Շչերբակովի սպանության գործի՝ ըստ էության դիտարկումը:

Հետաքննության տվյալներով՝ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Զեյնալովը, Մոսկվայում գտնվելով ալկոհոլի ազդեցության ներքո, սկսել է վիճաբանել Եգոր Շչերբակովի հետ՝ նրա ընկերուհու ներկայությամբ:

Վեճը վերածվել է ծեծկռտուքի, և Զեյնալովը դանակի երկու հարված է հասցրել Շչերբակովին, որոնցից մեկը դիպել է սրտին: Շչերբակովը մահացել է դեպքի վայրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30