Բաժիններ՝

Կրկնական քվեարկությունը չի ազդել Վրաստանի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իշխող «Վրացական երազանքի» թեկնածուները ՏԻՄ ընտրությունների կրկնական քվեարկության արդյունքներով հաղթանակ են տարել 14 ընտրատեղամասերից 8-ում: Այս մասին են վկայել Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալները:

Կրկնական ընտրությունների արդյունքներն ընդհանուր առմամբ չեն ազդել ընտրությունների ողջ արդյունքների վրա: 14 ընտրատեղամասում քաղաքային ու շրջանային խորհուրդների ընտրությունները մեծամասնական ընտրակարգով անցկացվել են երեկ:

Նախնական արդյունքներով՝ 6 ընտրատեղամասում հաղթանակ են տանում ընդդիմության ներկայացուցիչները, ինչը մասնավորապես վերաբերում է «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչներին: Բնակչության ակտիվությունը կազմել է 36.66 տոկոս: Վրաստանում ՏԻՄ ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր հունիսի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30