Բաժիններ՝

Փեշմերգան Իրաքում բախվել է սուննի զինյալների հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բանակը՝ Փեշմերգան (թարգմանաբար՝ մահապարտ), ռազմական գործողություններ է սկսել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (ISIL) խմբավորման զինյալների դեմ:

Գործակալության տվյալներով՝ մարտերը հիմնականում ընթանում են ինքնավարության շրջաններին սահմանակից տարածքներում: Մասնավորապես, Փեշմերգան ISIL-ի առաջապահ զինված խմբերի հետ բախվել է Դիյալահ քաղաքի Ջելավլե շրջանում:

Փեշմերգան զինյալներին քաղաքից ամբողջովին դուրս մղելու համար կիրառել է ականանետեր և այլ ծանր սպառազինություն: Սուննի զինյալները Փեշմերգային պատասխանել են «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգների կրակոցներով: Գործում են նաև դիպուկահարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս