
ԵԱՀԿ-ը մտադիր է վերսկսել Ադրբեջանում իր գրասենյակի գործունեությունը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ը մտադիր է վերսկսել Ադրբեջանում իր գրասենյակի գործունեությունը: ԵԱՀԿ-ի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հումանիտար հարցերով հանձնաժողովը օրակարգ է բերել Ադրբեջանում ԵԱՀԿ-ի գրասենյակի գործունեության վերսկսման հարցը:
Թեև ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները փորձել են բողոքարկել տվյալ որոշումը և տվյալ կետը հեռացնել բանաձևի նախագծից, սակայն դա չի հաջողվել նրան:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարության տևական ջանքերից հետո ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակը փաստացիորեն դադարեցրել է իր գործունեությունը, նրա կարգավիճակը Բաքվում մեծապես սահմանափակվել էր, և նա ստիպված էր զբաղվել միայն նախագծերի կոորդինացիայով: