Գոմաղբը գարշահոտում է․ Գասպարին բացատրել է՝ ինչու չի մաքրում տան շեմը (տեսանյութ). epress.am
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի տան շքամուտքին հունիսի 25-ին լցրած գոմաղբը ողջ շենքով գարշահոտ է տարածում, բայց ակտիվիստը սկզբունքորեն չի պատրաստվում հավաքել այն։ Գասպարին նշել է՝ դա պետք է անի Սերժ Սարգսյանը, քանի որ իր դռան դիմաց աղբը վերջինիս հրահանգով են լցնում։ Նշենք, որ գոմաղբը Գասպարիի տան դիմաց լցրել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ակցիայից հետո։
Անմիջապես իր բնակարանի դռան մոտ լցրած գոմաղբի կույտի վրա Գասպարին հետևյալ գրությամբ թուղթ է դրել․ «Չերյոմուխա իմ համաքաղաքացիներին պարգևած իշխանությունը ինձ էլ գոմաղբ է պարգևել»: epress.am-ի փոխանցմամբ՝ հարևանները հարցի շուրջ տարբեր դիրքորոշումներ ունեն: Նրանց մի մասը գիտակցում է, որ աղբը շքամուտքում լցվել է Գասպարիից վրեժխնդիր լինելու համար: Մյուս մասը պատճառներով չի հետաքրքրվում, այլ ցանկանում է մաքուր շքամուտք ունենալ, և որ իրենց երեխաները ստիպված չլինեն թռնել աղբի կույտի վրայով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: