Ռուսաստանում համացանցով ծայրահեղական գործունեության կոչեր տարածելու համար կազատազրկեն մինչև 5 տարով
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն ազատազրկում է սահմանում ծայրահեղական գործունեությունը ֆինանսավորելու, ինչպես նաև համացանցում ծայրահեղականության կոչեր անելու համար: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
ՌԴ Պետդուման այդ օրենքն ընդունել է հունիսի 20-ին, իսկ Դաշնային խորհուրդն այն հավանության է արժանացրել հունիսի 25-ին: Քրեական օրենսգրքում մտցվում է նոր հոդված՝ 282.3, որն առնչվում է ծայրահեղական գործունեության ֆինանսավորմանը: Տվյալ հանցանքը պատժվում է 300.000-500.000 ռուբլի տուգանքից սկսած մինչև 3 տարվա ազատազրկում:
Եթե հանցանքը կատարվել է ծառայողական դիրքի օգտագործմամբ, ապա ազատազրկման առավելագույն ժամկետը կարող է կազմել 6 տարի: Օրենքը նաև քրեական պատասխանատվություն է սահմանում ոչ միայն ԶԼՄ-ներում, այլև՝ համացանցում ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակավ կոչերի համար: Նման դեպքերում նախատեսված են տարբեր պատժաչափեր՝ սկսած հարկադիր աշխատանքներից մինչև 5 տարվա ազատազրկում: