Ըստ Վ. Ավետիսյանի՝ իրեն բազմիցս զգուշացրել են, որ ձերբակալելու են և «գլխին սարքելու են»

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանը հրաժարվեց ցուցմունք տալ: Նա ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, իրեն բազմիցս զգուշացրել են, որ ձերբակալելու են և «գլխին սարքելու են»: Դատավորը ավարվատած համարեց դատաքննությունը, և անցավ դատական վիճաբանությունների փուլին:

Դատարանում ճառով հանդես եկավ մեղադրող Պապիկյանը: Նա մատնանշեց մի քանի վկաների ցուցմունքներ, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունների բովանդակություններ:

Մեղադրողը ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակվի ազատազրկում: Նրա խոսքով՝ Վ. Ավետիսյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է Վ. Ավետիսյանի խնամքին մինչև 14 տարեկան 3 երեխաների առկայությունը, իսկ ծանրացնող հանգանքներ չկան:

Վ. Ավետիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս մեղադրողը միջնորդեց դատարանին հաշվի առնելով Վ. Ավետիսյանի արարքի հասարակական վտանգավորության աստիճանն ու բնույթը, այն, որ նա նախկինում դատված չի եղել, մասնակցել է պատերազմի, քաղաքացիական հայցի չի ներկայացվել:

Կարդացեք նաև

Մեղադրողը միջնորդեց Վ. Ավետիսյանին մեղավոր ճանաչել երկու հոդվածներով և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես նար հօգուտ պետության նրանից գանձել 2000 դոլար:

Տեսանյութեր

Լրահոս