Բաժիններ՝

Ռուսաստանն ու Չինաստանը մոտ ժամանակներս կարող են մի շարք գործարքներ իրականացնել ազգային արժույթներով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Չինաստանը մոտ ժամանակներս կարող են մի շարք գործարքների ժամանակ անցում կատարել ռուբլիով ու յուանով վճարումներ կատարելուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի առևտրի ու արդյունաբերության փոխնախարար Գեորգի Կալամանովը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի բանկային սեկտորը պատրաստ է դրան: Կալամանովը մանրամասնել է, որ ազգային արժույթներով վճարումներ անելն առաջին հերթին կարող է առնչվել հումքային ոլորտին, իսկ վերամշակվող ոլորտներից՝ մեքենաշինությանը.

«Տրամաբանական է, որ եթե ինչ-որ սարքավորում ենք գնում Չինաստանից և վճարում ենք յուանով, իսկ եթե նրանք են մեզանից գնում ինչ-որ բան, ապա վճարում են ռուբլիով: Չեմ հայտնի, թե երբ կլինեն առաջին հաջող գործարքները, սակայն բանկային սեկտորը հասկանում է, որ շատ գործարքներ կարող է իրականացնել ռուբլիով ու յուանով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս