Վարդենիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ. մարդիկ սպառնում են գիշերել ավտոճանապարհին. armlur.am
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչները խուճապի մեջ են` կապված երեկ` հունիսի 29-ին, տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ: Մարդիկ փակել են Վարդենիս մտնող ճանապարհը և պահանջում են, որ կառավարության անդամները գան և իրենց օգնություն ցուցաբերեն: Ինչպես Վարդենիսից տեղեկացնում է Armlur.am-ի թղթակիցը, ոստիկանության աշխատակիցները փորձում են տուժած վարդենիսցիներին համոզել բացել ճանապարհը` ասելով, թե վարչապետը կմոտենա իրենց, սակայն մարդիկ մերժում են և կրկնում, որ իրենք տեղից չեն շարժվի և պատրաստ են անգամ այնտեղ գիշերել մինչև վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ իրենց չտեսնի: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ հավաքված քաղաքացիների հետ հանդիպման են գնացել Գեղարքունիքի մարզպետարանի կողմից կազմված երկու հանձանաժողովների ներկայացուցիչները` նախագահների գլխավորությամբ: Առաջին հանձնաժողովի նախագահը մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանն է, իսկ երկրորդինը` մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Իվան Ասատրյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: