Իլհամ Ալիևը հաստատել է ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև Հետընդունման մասին համաձայնագիրը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հաստատել է ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև (ապօրինաբար բնակվողների) Հետընդունման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2014 թվականի փետրվարի 28-ին, Բրյուսելում:
Նախորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում անցկացված «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրվել էր վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր:
Այս տարվա փետրվարի 28-ին Ադրբեջանը ԵՄ-ի հետ ստորագրել էր հետընդունման մասին համաձայնագիրը: Ադրբեջանի խորհրդարանը տվյալ համաձայնագիրը վավերացրել էր 2014 թվականի մայիսի 30-ին: