
Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի վավերացման օրենքը

Novostnik.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը:
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը Հայաստանի ու Ռուսաստանի միջև ստորագրված համապատասխան պայմանագիրը վավերացրել է հունիսի 25-ին: Փաստաթուղթը ստորագրվել է 2013 թվականի հունիսի 25-ին, Երևանում: Հայաստանի խորհրդարանն այն վավերացրել է 2013 թվականի դեկտեմբերի 4-ին:
Պայմանագիրը հստակեցնում է ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների իրականացման կարգը՝ նպատակ հետապնդելով դրանցով հագեցնել Հայաստանի ու Ռուսաստանի ազգային զինված ուժերը, զորամիավորումները, իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները:
Պայմանագրի համաձայն, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներն իրականացվելու են կողմերի լիազոր կազմակերպությունների կնքած պայմանագրերի հիման վրա՝ առանց մուտքի ու ելքի լիցենզիայի տրամադրման: