
Թուրքիան վերստին երկարաձգել է զենիթա-հրթիռային համալիրների վերաբերյալ մրցույթի ժամկետը

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան հերթական անգամ հետաձգել է մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալիրների շուրջ առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը: Այս անգամ այն երկարաձգվել է երկու ամսով՝ մինչև օգոստոսի 30-ը: Այս մասին հայտնել են թուրք պաշտոնյաները: Թուրքիան արդեն երրորդ անգամ է հետաձգում այդ մրցույթի վերջնաժամկետները:
2013 թվականի սեպտեմբերին Թուրքիան հայտարարել էր, որ մեծ հեռահարությամբ ԶՀՀ-ների շուրջ անցկացված մրցույթի արդյունքներով հաղթել է չինական China’s Precision Machinery Import and Export Corp. ընկերությունը: Սակայն Թուրքիան ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ճնշման տակ հարկադրված եղավ մրցույթի ժամկետը երկարաձգել մինչև 2014 թվականի հունվարի 31-ը: