Բաժիններ՝

Գիգի Ուգուլավայի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության Հետաքննչական ծառայությունը Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային մեղադրել է C.T. Park ընկերության եկամուտները ոչ նպատակային ձևով մեծացնելու մեջ: 

Այդ ընկերությունն ունի մայրաքաղաքում կայանման ծառայություններ մատուցելու բացառիկ իրավունք: Նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավայի նկատմամբ այսօր մեղադրանք է ներկայացվել Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով (ծառայողական դիրքի օգտագործմամբ հատկապես խոշոր չափի միջոցների վատնում):

2007 թվականին C.T. Park-ի հետ կնքած համաձայնագրով ընկերության եկամուտների 60 տոկոսը ստանում էր Թբիլիսիի կառավարությունը, իսկ 40 տոկոսը՝ C.T. Park-ը: Հետաքննչական ծառայությունը վստահեցնում է, որ Գիգի Ուգուլավան, ով 2006-2013 թվականներին զբաղեցրել է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը,  «ոչ նպատակային առավելություն» է շնորհել C.T. Park ընկերությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս