Աֆրիկյանների շենքի մասին հայցը դատարանը վարույթ չի ընդունել. pastinfo.am
Աֆրիկյանների շենքի օտարման և տեղափոխման մասին կառավարության և Երևանի քաղաքապետարանի որոշումներն առ ոչինչ ճանաչելու հայցով դատարան դիմած Հայաստանի հելսինկյան կոմիտեի իրավաբան Անի Վարդանյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ քիչ առաջ են ստացել Վարչական դատարանի համապատասխան որոշումը:
«Հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մասով դատարանը որոշել է մերժել հայցը, իսկ շենքը տեղափոխելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշման մասով` վերադարձնել` հայցադիմումում փաստաթղթային թերությունների պատճառով»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ «փաստաթղթային թերություններ» դատարանը համարել է այն, որ 2 պահանջները ներկայացված են եղել մեկ հայցով:
«Հիմա աշխատում ենք, որպեսզի քաղաքապետարանի որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջով նոր հայց ներկայացնենք դատարան»,- ասաց Անի Վարդանյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այն, թերևս, դատարան կներկայացնեն վաղը` հուլիսի 1-ին:
Մանրամասներն՝ այստեղ