Թուրք ոստիկանները ծեծել են ադրբեջանցի դիվանագետի. ադրբեջանական մամուլ
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայում հասունանում է դիվանագիտական սկանդալ՝ կապված նրա հետ, որ թուրքական ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել ադրբեջանցի դիվանագետին:
Պորտալի աղբյուրները հայտնել են, որ Անկարայի ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է դիվանագիտական համարներով ավտոմեքենայի, որի վարորդը լրջորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Պարզվել է, որ խախտումներ գործած վարորդն Անկարայում Ադրբեջանի դեսպանատան բարձրաստիճան աշխատակիցներից մեկն է:
Նա կոշտ ձևով հայտարարել է, որ ունի դիվանագիտական անձեռնմխելիություն, ինչի համար էլ ոստիկանությունն իրավունք չուներ կանգնեցնել իրեն: Սակայն ոստիկաններն իրենց հերթին պնդել են, որ պարտավոր են կազմել վարչական իրավախախտման մասին արձանագրություն:
Դա հունից հանել է ադրբեջանցի դիվանագետին, և վեճն արագորեն վերածվել է ձեռնամարտի, որի ժամանակ ոստկանները փորձել են ամեն գնով հանդարտեցնել դեսպանատան աշխատակցին: Այն բանից հետո, ինչ դիվանագետը լքել է դեպքի վայրը, նա անմիջապես կապ է հաստատել Ադրբեջանի դեսպանատան և հայտնել, որ ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն:
Ադրբեջանի դեսպանատունն իր հերթին դիմել է Թուրքիայի ԱԳՆ-ին՝ խնդրելով օպերատիվորեն հետաքննել միջադեպը: Թուրքական կողմը տվել է համապատասխան վստահեցումներ: Հաղորդվում է նաև, որ նա ներողություն է խնդրել: