Հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման հետ կապված` նիստում սահմանվել են պետական կառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, համայնքների ղեկավարների և նրանց աշխատակազմերի աշխատողների, ԼՂՀ պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների և կազմակերպությունների, կրթության և գիտության համակարգի կրթադաստիարակչական հիմնարկների և կազմակերպությունների առանձին կատեգորիաների աշխատողների, ինչպես նաև առողջապահության համակարգի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:
Ռասմուսենն ընդգծել է, որ Ռուսաստանը 2008 թվականից գրեթե 50 տոկոսով մեծացրել է պաշտպանական ծախսերը, մինչդեռ ՆԱՏՕ-ի անդամները դրանք կրճատել են մոտ 20 տոկոսով:
Ռուսաստանը կարող է շատ բանի հասնել՝ Ադրբեջանին օգնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Այս մասին այսօր հայտարարել է, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գեորգի Վոլսկին:
Արդեն երրորդ օրն է՝ Ալավերդու Ջրավազան թաղամասի առանձնատներ տանող ճանապարհահատվածում սկսվել է նոր ջրագծի կառուցումը: Աշխատանքներն իրականացնում է «Շինաշխարհ» կազմակերպությունը՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:
Գավառի մանկատան փոխտնօրեն Համլետ Բեսալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ծրագրով սաներին տրված աջակցությունը երեխաների՝ ինքնուրույն կյանք սկսելու համար խիստ կարևոր է: Նա նաև նշեց, որ իրենք, ճիշտ է, երեխաներին երբեմն ուղղորդում են, թե ինչպես ծախսեն գումարները, սակայն նրանք ինքնուրույն են որոշում՝ ինչպես գործածել:
«Կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր փոփոխված օրենքը, որտեղ հետաքրքիր և ուշագրավ կարելի է համարել պարտադիրից ազատվողների համար սահմանված տարեթիվը, որին մինչ այժմ ոչ ոք չի անդրադարձել։ Այնտեղ նշվում է, որ սոցիալական այդ վճարից, որը պետք է կուտակային լինի, քաղաքացին կարող է ազատվել, եթե դիմում է գրում գործատուին, այդ դեպքում իր աշխատավարձից գումարներ չեն պահվի մինչև 2017թ.-ի հուլիսի 1-ը։ Մինչդեռ մենք բոլորս գիտենք, որ 2017 թ. մայիսին մեզ մոտ խորհրդարանական ընտրություններ են կայանալու և, ըստ էության, պետք է փոխվի նաև Կառավարությունը»։
Տեսնես կլինի՞ մի օր, որ մեր պաշտոնյաներն ու նրանց լուսաբանող ԶԼՄ-ները հիշեն, թե երեկ կամ մոտ անցյալում իրենք ինչ են ասել կամ արել, հիշեն իրենց իսկ կառավարության կողմից ընդունված որոշումների ու հայտարարությունների մասին:
Բարզանին Իրաքում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը դրել է Բաղդադի կենտրոնական կառավարության վրա, որը վարում է սխալ և ավտորիտար քաղաքականություն:
«Շրջանառության հարկի մասին» օրինագիծը տարբեր լույսի ներքո ներկայացվեց և ամեն ինչի մասին խոսվեց, բացի բուն թեմայից: Նման տեսակետ այսօր ԱԺ նիստում հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Փողոցի տեսախցիկն արձանագրել է կնոջը կողոպտելու պահը:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
YouTube սոցիալական ցանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ոստիկանները ինչպես են բռնությամբ բերման ենթարկում Աֆրիկյանների տան պահպանման համար պայքարող ակտիվիստ Աստղիկ Աղեկյանին։
Համապատասխան օրենքի օգտին արտահայտվել է 238 պատգամավոր:
ՆԱՏՕ-ն զբաղվում է դաշինքի մասնակիցների հավաքական պաշտպանությամբ:
Պատգամավորի կարծիքով՝ մասնագիտական մեծ կարողություններ պետք չեն, ստուգումների համար. «Պետք է ասեն շաքարի թուղթ ունե՞ս, թե՞ չէ»: Այվազյանը նշեց, որ բոլոր տնտեսվարողներին չեն կարողանալու ստուգել, բայց «մի անգամ որ մտան, տեսան թուղթ չունի, ասելու են՝ էլ մի արա տենց բան»:
Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին:
Էջմիածնում երեկ՝ հունիսի 18-ի երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, որից վիավորվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին:
ՌԴ ԱԻՆ-ի՝ այսօր հրապարակած տվյալներով ներկա դրությամբ երկրի տարածքում գտնվում է 18.900 ուկրաինացի փախստական:
Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով Յունիբանկը սկսել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտի ներդրման գործընթացը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Ուկրաինայի խորհրդարանը երեկ երկրի կառավարությանը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում հաստատել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի միակողմանի սահմանազատում անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Յարեմի թեկնածության օգտին խորհրդարանում քվեարկել է 329 պատգամավոր:
Հունիսի 19-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն և Շվեցարիա է արտահանվել 49.0 տոննա ծիրան:
Արագաչափերի, կարմիր գծերի եւ տեսախցիկների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամներից երկուսին այսօր՝ հունիսի 19-ին, տեղի ունեցած ավտոերթի ժամանակ Արշակունյաց պողոտայից բերման ենթարկեցին։
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 19-ին այցելել է Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն։
Հունիսի 19-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող Ագրիճա գետ քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի Յուրի Բախշյանի անվան մանկական այգու վերանորոգման ծրագրային աշխատանքներին զուգահեռ, ականավոր քաղաքական գործիչ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի նախաձեռնությամբ այգու միջավայրի գեղարվեստական ձևավորումը՝ այգու տարածքում պատերի նկարազարդումը, երեխաներն են կատարում։ «Տասնամյա այս այգու հիմնանորոգումը կատարվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 2014 թվականի ծրագրերով, ներառված է քաղաքապետարանի բյուջեում։
Այսօր Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը մանրամասն ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է Շիրակի մարզի Ալվարի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում: