
39 հազար տնտեսվարողներին հարկային տեսուչներն ամեն օր չեն ստուգի, բայց…

Այսօր Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը մանրամասն ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները:
«Վարչարարական ջանքերը բավականին դժվար են լինելու: Փաստաթղթավորման հարցի կարգավորումը տնտեսական անվտանգության հարց է: Պետք է ամեն ինչ գործադրենք, որ անցումը լինի սահուն»,- ասաց Վ.Միրումյանը:
Ըստ նրա՝ 39 հազար տնտեսվարողին հարկային տեսուչներն ամեն օր չեն գնալու ստուգեն, պետք է բացատրական աշխատանք տարվի, իմանան, որ մի օր ստուգվելու են և ապահովեն փաստաթղթավորումը, նաև տեղեկացնեն այն տնտեսվարողների մասին, որոնք չեն տրամադրում փաստաթուղթ:
«Գործ տվողի ինստիտուտը, որ ներդնում եք, ես կարծում եմ այստեղ պրոբլեմ է լինելու»,- նկատեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: