Բաժիններ՝

Ճիշտ կլինի հայտարարեն, որ պայքարում են ստվերի դեմ. Արծվիկ Մինասյան

«Շրջանառության հարկի մասին» օրինագիծը տարբեր լույսի ներքո ներկայացվեց և ամեն ինչի մասին խոսվեց, բացի բուն թեմայից: Նման տեսակետ այսօր ԱԺ նիստում հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ նախագիծը ներկայացվում է այնպես, կարծես ասում են՝ իշխանությունը գտել է արտագաղթը կասեցնելու ուղին, բայց դրանում հակասություն կա, մասնավորապես՝ խոսվում է հարկման առավել բարենպաստ պայմաններ ապահովելու մասին, ապա՝ խոշոր տնտեսվարողների լիարժեք հարկումն ապահովելու մասին. «Նպատակները մի բան է, ակնկալվող արդյունքը՝ այլ բան: Փորձում են պայքարել ստվերի դեմ, և ճիշտ կլինի, որ դա հայտարարեն, թե չէ հասան սահմանամերձ գյուղեր, արտագաղթ, ՌԴ գնացողներ…»:

«Ինչպիսի օրինագիծ էլ ներկայացնի իշխանությունը, այստեղ կգտնվեն մարդիկ, որ ինչպես հայտնի ֆիլմում, լացը կապահովեն»,- նկատեց Մինասյանը:

Նա հայտարարեց, որ սոցիալ-հոգեբանական գործոնն է արտագաղթի թիվ մեկ պատճառը: Ըստ պատգամավորի՝ իշխանության տված խոստումների և արածի միջև կապ չկա. «Քիչ հետո կքննարկվի մի օրինագիծ (խմբ. «Կուտակային կենսաթոշակների մասին»), որ այս երկրի կործանման սկիզբը կդնի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս