Բաժիններ՝

Սերգեյ Իվանովն Ուկրաինայի դեպքերը որակել է որպես «քաղաքացիական պատերազմ», որը վերաճում է «ցեղասպանության»

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովն Ուկրաինայի իրադարձությունները որակել է որպես «քաղաքացիական պատերազմ», որը վերաճում է «սեփական ժողովրդի դեմ ցեղասպանության»:

Իվանովն այդ հայտարարությունն արել է Ռոստովի մարզում կամավորների հետ հանդիպմանը, որոնք օգնում են ուկրաինացի փախստականներին: Իվանովի խոսքերով՝ Ռուսաստանի իշխանություններն անում են ամեն հնարավոր բան՝ փախստականներին օգնելու համար:

ՌԴ ԱԻՆ-ի՝ այսօր հրապարակած տվյալներով ներկա դրությամբ երկրի տարածքում գտնվում է 18.900 ուկրաինացի փախստական, որոնց տեղավորել են Հարավային, Կենտրոնական, Հյուսիս-արևմտյան դաշնային օկրուգներում, ինչպես նաև Սևաստոպոլում ու Ղրիմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30