
Ուկրաինայում անջատողականություն ֆինանսավորելը կպատժվի մինչև 7 տարի ազատազրկմամբ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Քրեական օրենսգրքի ուղղումները, որոնք առնչվում են անջատողանություն ֆինանսավորելու համար քրեական պատասխանատվությանը: Համապատասխան օրենքի օգտին արտահայտվել է 238 պատգամավոր:
Դրա համաձայն, Ուկրաինայի պետական սահմանի փոփոխման նպատակով իրականացվող գործողությունների ֆինանսավորումը պատժվում է 3-5 տարի ազատազրկմամբ, գույքի առգրավմամբ ու ու մինչև 2 տարով որոշակի պաշտոններ զբաղեցնու իրավունքի զրկմամբ:
Սահմանադրական կարգի տապալմանը, պետական իշխանության գրավմանն ուղղված գործողությունների ֆինանսավորումը կպատժվի 5-7 տարի ազատազրկմամբ, գույքի առգրավմամբ ու մինչև 2 տարով որոշակի պաշտոններ զբաղեցնու իրավունքի զրկմամբ: