
Քաղաքացին ընկել է գետը

Հունիսի 19-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող Ագրիճա գետ քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը` տեղի ուժերով գետից դուրս է բերվել 1989 թ. ծնված Ա. Ն.:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն