Բաժիններ՝

Լարված իրավիճակ Արշակունյաց պողոտայում. Մեքենաները քարշակով տանում են՝ առանց մարդկանց միջից իջեցնելու. news.am

Արագաչափերի, կարմիր գծերի եւ տեսախցիկների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամներից երկուսին այսօր՝ հունիսի 19-ին, տեղի ունեցած ավտոերթի ժամանակ Արշակունյաց պողոտայից բերման ենթարկեցին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բերման ենթարկելու պատճառն այն է, որ ավտոերթի մեկնարկին ոստիկանները ակցիայի մասնակիցներից պահանջեցին չմտնել կենտրոն, սակայն ակտիվիստները չհամաձայնվեցին եւ փորձեցին Արշակունյաց պողոտայով երթեւեկել դեպի Գրիգոր Լուսավորիչ։

Այս պահին մեծ խցանում է առաջացել Արշակունյաց պողոտայում՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի մոտ. երթուղայինների ուղեւորները իջնում են երթուղային տաքսիներից եւ ոտքով շարունակում ճանապարհը։

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս