
Ի՞նչ վատ բան է արել այս կառավարությունը. Վարդան Այվազյան

«Հիմա ի՞նչ վատ բան է արել այս կառավարությունը: Ո՞ւմ նախաձեռնությունն է, ի՞նչ նախաձեռնություն է, լավ է անում: Մեր առաջին թիրախը ՀՀ քաղաքացին է և մենք չենք նայում բյուջեում մուտքեը կպակասեն, թե ինչ կլինեն: Մենք տալիս ենք աջակցություն»,- այսօր ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ տնտեական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Պատգամավորի կարծիքով՝ մասնագիտական մեծ կարողություններ պետք չեն, ստուգումների համար. «Պետք է ասեն շաքարի թուղթ ունե՞ս, թե՞ չէ»: Այվազյանը նշեց, որ բոլոր տնտեսվարողներին չեն կարողանալու ստուգել, բայց «մի անգամ որ մտան, տեսան թուղթ չունի, ասելու են՝ էլ մի արա տենց բան»:
Այվազյանը նշեց, որ ՓՄՁ տնտեսվարողներից միայն փաստաթուղթ են ուզելու և չեն հաշվում, թե հարկային բեռի թեթևացումը ինչ կարժենա բյուջեի վրա: Նրա խոսքով՝ գյուղմթերքի համար փաստաթուղթ չեն պահանջելու, բայց «ո՞վ՝ կհավատա, որ հաևան բախչայում բանան են աճեցնում: Ասում ենք՝ ստեղ արտադրվող ապրանքին թուղթ պետք չի, բայց ներկրվողին թուղթ ա պետք»: