
Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ներկայությունն Ուկրաինայի հետ սահմանին. Ռասմուսեն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ներկայությունն Ուկրաինայի հետ սահմանին: Ռասմուսենի խոսքերով՝ Ուկրաինայի արևելյան սահմանի մոտ կենտրոնացած է մի քանի հազար ռուս զինծառայող:
Ռասմուսենն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից այդ հետքայլը լուրջ ափսոսանք է հարուցում. «Ռուսաստանը հավանաբար բաց է համարում Ուկրաինայի հանդեպ հետագա միջամտություն իրականացնելու հնարավորությունը: Միջազգային հանրությունը պետք է ամուր պատասխան տա, եթե Ռուսաստանը շարունակի նմանատիպ քաղաքականությունը»:
Ռասմուսենն ընդգծել է, որ Ռուսաստանը 2008 թվականից գրեթե 50 տոկոսով մեծացրել է պաշտպանական ծախսերը, մինչդեռ ՆԱՏՕ-ի անդամները դրանք կրճատել են մոտ 20 տոկոսով: