
Թուրքիայում ևս երկու ընդդիմադիր կուսակցություն աջակցել է Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածությանը

Թուրքական Haber 7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Մեծ միասնություն» կուսակցությունը (BBP) և «Դեմոկրատական» կուսակցությունը (DP) աջակցություն են հայտնել առաջիկա նախագահական ընտրություններում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախկին գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածությանը:
Հունիսի 16-ին ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (CHP) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP) առաջիկա նախագահական ընտրությունների համար առաջադրեցին Իհսանօղլուի թեկնածությունը: CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքերով՝ Իհսանօղլուին կաջակցեն հասարակության բոլոր շերտերը:
Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին: