Նման որոշում ընդունվել է «Իրաքի անվտանգության ոլորտին աջակցությունն ուժեղացնելու» մասին ծրագրի շրջանակներում, որը հաստատվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից:
Ողջունելու-չողջունելու հարց չկա, մենք ուղղակի ասել ենք, որ քառյակի հայտարարության մեջ կան որոշ պոպուլիստական կետեր, որոնք ընդունելի չեն: Այն, որ ՀՀԿ-ականների մոտ դիրքորոշման փոփոխություն է տեղի ունեցել, միանշանակ է: Նրանք սկզբում ոգևորված էին քառյակի դիրքորոշման մեջ տեղի ունեցած փոփոխությունից. քառյակը կառավարության հրաժարականը պահանջելու փոխարեն` կառավարությանն առաջարկներ էր ներկայացնում, այն էլ` միանգամայն իրականանալի: Ինչո՞ւ են ՀՀԿ-ականները մերժում քառյակի հետ համագործակցելու առաջարկը և նրանց մղում արմատական դաշտ, դժվար է հասկանալ:
Տղամարդկանց մոտ բարձր IQ-ն հանգեցնում է երկարակեցության, իսկ կանանց մոտ` հակառակը, քանի որ ընտանիքում եւ կենցաղում կանանց լրացուցիչ պարտավորությունները թույլ սեռին մշտապես սթրեսի մեջ են պահում:
Ուկրաինացի զինծառայողները Ռուսաստանի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա բուֆերային գոտի կստեղծեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը:
Մազերի թափվելու դեմ գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ, սակայն ամենաանվտանգն ու բավականին արդյունավետ միջոցը խոշոր աղն է: Մազաթափությունը կանխելուն աղը օգնել է շատ-շատերին. այն վերականգնում է մազարմատները, խթանում դրանց ակտիվ գործունեությունը, մազերը դարձնում փարթամ և փափուկ, մաշկն ազատում է թեփից, հաղորդում առողջ փայլ:
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում է ունենալու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկների վերաբերյալ: 168.am-ի տեղեկություններով` հունիսի 17-ին, ԲՀԿ խմբակցության նիստի ժամանակ, երբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանին առաջարկել է ներկայացնել փոփոխությունները, Մելքումյանը պատասխանել է, որ փոփոխությունների վերջնական տարբերակը պատրաստ չէ, որից հետո Ծառուկյանն ասել է, որ իրենք այդ խնդրին կանդրադառնան միայն այն ժամանակ, երբ փոփոխությունների տեքստը պատրաստ կլինի:
Ինչպես հայտնի է՝ հունիսի 6-ին Քանաքեռ-Զեյթունում հնչած կրակոցների գործով ձերբակալվել էր Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին: Վերջինս, սակայն, երկու պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ է արձակվել: Դեպքի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Երբ ոչ իշխանական ուժերից բաղկացած «Հրաշալի քառյակը» հրապարակեց իր 12 կետից կազմված հայտարարությունը, ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչների արձագանքը բավական դրական էր: Նրանք համարում էին, որ քառյակի վարքագիծը դարձել է ավելի կառուցողական, քանի որ հրաժարականներ պահանջելու փոխարեն` քառյակը փորձում է տնտեսական և իրավական բարեփոխումներ կատարելու առաջարկներ ներկայացնել իշխանությանը:
«Անհեթեթ գավառամտության դրսևորում է»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը` մեկնաբանելով նախօրեին Սերժ Սարգսյանի՝ իր քննադատներին ուղղված հայտարարությունը՝ չպաշտպանել Արցախն իրենից: «Ինչ է թե` ինքը ղարաբաղյան ծագում ունի, ուրեմն ավելի շատ է մտածում Ղարաբաղի մասին, քան, ենթադրենք, ես, հա՞: Հայրենիքը մնում է հայրենիք, և հայրենիքի նկատմամբ սրիկայություն անողը կարող է սրիակայություն անել թե՛ փոքր հայրենիքի, թե՛ մեծ հայրենիքի նկատմամբ: Ծննդավայրը որևէ նշանակություն չունի: Եթե մարդ հակված է թալանելու սեփական երկիրը, ի՞նչ տարբերություն, հայրենիքի մեծ հատվածը կթալանի, իսկ փոքրը կխնայի՞»,- նշեց Ռուբինյանը:
Պարզվում է, որ անցած տարի ԱԷԿ-ը ոչ թե քիչ է էլեկտրաէներգիա արտադրել, այլ այն միակ կայանն է, որ 2013 թ. արդյունքներով ավելի շատ է արտադրանք տվել, քան 2012թ.: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2013-ին ՀԱԷԿ-ն արտադրել է 2173.4 կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 2.1%-ով: Մյուս կայանները 2012-ի համեմատ 2013-ին ավելի քիչ են արտադրել, ընդ որում` ՋԷԿ-երը միասին 6.6%-ով են պակաս արտադրել, ՀԷԿ-երը` 6.4%, հողմային ԷԿ-երը` 9.5%:
Իրականում Նազարբաևն Աստանայում ներկայացնում էր ոչ միայն Ալիևի պահանջը, այլև Պուտինի պահանջը: Կամ` Ալիևի պահանջից հետո նաև Պուտինինը դարձած պահանջը, որն արդեն իսկ բավարարվել է: Հայաստանի իշխանության կողմից: