Բաժիններ՝

Ահազանգում է կալանավորը. ոստիկանները թմրանյութը չեն գրանցել, իսկ ծանրոցի հասցեատերն ազատվել է պատասխանատվությունից

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Ֆրանսիայի հանրապետությունից այլ անձի անվամբ ուղարկված ծանրոցում հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցը ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում չի արձանագրվել, ապա նաև վերջիններիս կողմից այն հափշտակվել է, իսկ ծանրոցի հասցեատերը ազատվել է քրեական պատասխանատվությունից:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս